«Հավատ»-ը հագուստ է տրամադրել իր շահառուներին

«Հավատ»-ը հագուստ է տրամադրել իր շահառուներին
30 հոկտեմբերի, 2020 թ.

«Հավատ» հասարակական կազմակերպությունը լսողական խնդիրներ ունեցող երեխաներին, պատանիներին եւ երիտասարդներին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում 2020թ-ի աշնանը տեղի ունեցած պատերազմից տուժած, Հայաստան ներգաղթած ընտանիքների երեխաներին ու նրանց ծնողներին է տրամադրել ձմեռային տաք բաճկոններ` Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի եւ Ֆրանսիայի գրասենյակների աջակցությամբ, 20 պարկ, ընդհանուր հաշվով մոտ 2 մլն 853 հազար դրամի արժողությամբ:

Շնորհակալ ենք ՀԲԸՄ-ին, բաճկոններն, իսկապես, ուրախացրել են մեր փոքրիկներին: