Մեր մասին

Վատ լսող երեխաների ծնողների «Հավատ» ՀԿ-ն գործում է 1996 թվականից՝ «Արաբկիր» բժշկական համալիրի հանրապետական սուրդոկենտրոնին կից, որտեղ հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակվող և լսողության ծնդիր ունեցող 0-18 տարեկան 1000-ից ավելի երախաներ և դեռահասներ: Հենց վերջիններս էլ, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները, հանդիսանում են մեր հասարակական կազմակերպության շահառուները:

Մեր կազմակերպությունը անդամակցում է «Մոր և մանկան առողջության» Հայկական դաշինքի խորհրդին, «Անկախ կյանքի հայկական ցանց» դաշինքին, Երևանի քաղաքապետարանի կազմում գործող Հաշմանդամ անձանց հիմնահարցերով զբաղվող հանձնաժողովին: