«Ձայնիր» փաթեթը կօգնի լսողության խնդիրներ ունեցող երեխաներին

«Ձայնիր» փաթեթը կօգնի լսողության խնդիրներ ունեցող երեխաներին
27 օգոստոսի, 2020 թ.

«Հավատ» ՀԿ-ի շահառուներից Արամ Պետրոսյանն իր «Խոսք խոսքի» թիմով մասնակցել է «Սերունդ առանց սահմանների» գաղափարների 2020թ-ի մրցույթին եւ դարձել հաղթող Հայաստանում` մասնակցելով նաեւ միջազգային փուլին: Մրցույթը իրականացրել են UNICEF-ը, UNDP-ն, UWC Dilijan-ն ու ԱՅԲ կրթական հիմնադրամը:

Թիմը ներկայացրել է լսողական խնդիրներով երեխաների պարապմունքների համար անհրաժեշտ մեթոդական խաղալիքների եւ երաժշտական գործիքների «Ձայնիր» փաթեթի գաղափարը, արժանացել 1000 ԱՄՆ դոլլարին համարժեք դրամ մրցանակի եւ պատրաստել 10 փաթեթ` փորձնական փուլի համար: Թիմին որպես փորձագետներ աջակցել են «Հավատի» մասնագետները: Մրցույթին մասնակցել է մի քանի տասնյակ թիմ` Երեւանից եւ մարզերից: Վերջին փուլ են անցել 5-ը: