Մարտի 3-ը լսողության պահպանման միջազգային օրն է

04 մարտի, 2019 թ.
Լսողության պահպանման համաշխարհային օրվա առիթով Արմենպրեսս մամուլի ակումբում կայացած ասուլիսին որպես բանախոս հանդես եկավ "Հավատ" ՀԿ համանախագահ Թամարա Մանուկյանը: Նա ներկայցրեց Արաբկիր ԲԿ մանկական սուրդոլոգիական ծառայության աշխատանքը, նշելով, որ կազմակերպված են բոլոր օղակները՝ լսողական խնդիրներ ունեցող երեխաներին վաղ հայտնաբերելու, նրանց լսողական սարքեր տրամադրելու եւ հարմարեցնելու, ինչպես նաեւ երեխաների խոսքի զարգացման դասընթացն իրականացնելու համար, ինչը կարեւոր նախապայման է նրանց՝ հասարակություն ներառման:
Ասուլիսին մասնակցել են նաեւ ԱՆ մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը եւ Նաիրի ԲԿ քիթ-կոկորդ-ականջաբան Գայանե Սարգսյանը: